Մերկելի՝ պաշտոնից հեռանալուն նվիրված միջոցառմանը կհնչի փանկ ռոք երգ․ Spiegel
copy image url

Մերկելի՝ պաշտոնից հեռանալուն նվիրված միջոցառմանը կհնչի փանկ ռոք երգ․ Spiegel

Արտաքին 3 տարի առաջ - 21:12 26-11-2021

Երգերից մեկը, որը կհնչի Գերմանիայի կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հեռանալուն նվիրված արարողությանը, կլինի գերմանացի երգչուհի, երաժիշտ և երգահան Նինա Հագենի Du hast den Farbfilm vergessen երգը։ Այս մասին գրում է Spiegel-ը։

Հեյգենը Գերմանիայի ամենահայտնի փանկ ռոք կատարողներից է։ Նրա ստեղծագործության վերնագիրը, որը Մերկելն ընտրել է արարողության համար, թարգմանվում է որպես «Մոռացել ես քո գունավոր ֆիլմը»։

Մեկ այլ ստեղծագործություն կլինի հիսունականների գերմանացի երգչուհի Հիլդեգարդ Քնեֆի Fur mich soll's rote Rosen regnen («Ինձ համար կարմիր վարդեր պետք է անձրևի») երգը: