Հյուսիսային Կորեայի քաղաքացին մահապատժի է դատապարտվել «Կաղամարի խաղը» սերիալի կրկնօրինակը երկիր բերելու համար
copy image url

Հյուսիսային Կորեայի քաղաքացին մահապատժի է դատապարտվել «Կաղամարի խաղը» սերիալի կրկնօրինակը երկիր բերելու համար

Արտաքին 3 տարի առաջ - 12:55 25-11-2021

Հյուսիսային Կորեայի քաղաքացին մահապատժի է դատապարտվել հարավկորեական «Կաղամարի խաղը» հեռուստասերիալի կրկնօրինակը ֆլեշ կրիչով մաքսանենգ ճանապարհով երկիր բերելու համար, հաղորդում է Daily Mail-ը։

ԿԺԴՀ-ի ուսումնական հաստատություններից մեկի ուսանողը ժամանել է Չինաստանից՝ իր հետ բերելով ֆլեշ կրիչ, որի վրա տեսագրված էր սերիալը։ Նա կրկնօրինակը վաճառել է մի քանի համակուրսեցու։

Արդյունքում, «մաքսանենգին» կգնդակահարվի, սերիալը դիտողներից մեկը ցմահ ազատազրկման է դատապարտվել, վեցը՝ հինգ տարվա ազատազրկման։