Երեք երկրում COVID-19-ի նոր շտամ է հայտնաբերվել. այն կարող է «նախորդներից ավելի վատը լինել»
copy image url

Երեք երկրում COVID-19-ի նոր շտամ է հայտնաբերվել. այն կարող է «նախորդներից ավելի վատը լինել»

Արտաքին 3 տարի առաջ - 09:20 25-11-2021

COVID-19-ի նոր շտամով վարակման տաս դեպք է հայտնաբերվել Բոտսվանայում, Հարավային Աֆրիկայում և Հոնկոնգում: B.1.1.529 անվանումով շտամը կարող է ավելի ախտածին լինել, քան կորոնավիրուսի մյուս տարբերակները, հաղորդում է Daily Mail-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ շտամը պարունակում է 32 մուտացիա, որոնցից մի քանիսը վկայում են դրա բարձր փոխանցելիության և պատվաստանյութերի նկատմամբ կայունության մասին, նաև փշաձև սպիտակուցի մեջ ավելի շատ փոփոխություններ կան, քան COVID-19-ի մյուս տարբերակների դեպքում։

Լոնդոնի համալսարանական քոլեջի գենետոլոգ Ֆրանսուա Բալուն նշել է, որ նոր շտամն, ամենայն հավանականությամբ, ավելի լավ կխուսափի հակամարմիններից, քան «դելտան»: Մուտացիաների աճը թույլ է տալիս ենթադրել, որ այն կարող էր ի հայտ գալ թուլացած իմունային համակարգ ունեցող, օրինակ՝ ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց օրգանիզմում:

«Ներկայում այն (շտամը) պետք է ուշադիր վերահսկվի, բայց չափից դուրս անհանգստանալու կարիք չկա, քանի դեռ այն չի սկսել ավելի հաճախ հանդիպել»,- ասել է Բալուն:

Ամենից շատ դիտված