«Music Moves Europe Awards 2022» մրցանակաբաշխությունը հրապարակել է 15 հավակնորդների անուները․ որոնց շարքում է նաև «Ladaniva» խումբը։
Մրցանակաբաշխությունը օգնում է եվրոպական արտիստներին միջազգային կարիերա սկսելու հարցում։ Ընտրվելու են հինգ արտիստներ, որոնցից մեկը կստանա գլխավոր մրցանակը։ Մրցույթը տեղի է ունենալու 2022 թվականի հունվարի 20-ին, Նիդերլանդներում։