Սինդի Քրոուֆորդի դուստրը զարդարել է Elle-ի շապիկը
copy image url

Սինդի Քրոուֆորդի դուստրը զարդարել է Elle-ի շապիկը

Արտաքին 3 տարի առաջ - 18:53 24-11-2021

Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 20-ամյա Կայա Գերբերը, զարդարել է Elle USA ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկը։ Դիտարժան ֆոտոսեսիայի կադրերը հայտնվել են պարբերականի Instagram-օգտահաշվում։

Լուսանկարների հեղինակը աստղային լուսանկարիչ Նաթանիել Գոլդբերգն է։

Ամսագրի գլխավոր էջի համար մոդելը կեցվածք է ընդունել Saint Laurent-ի սև բոդիով՝ զարդարված կապույտ փետուրներով, և Omega ժամացույցով, իսկ այլընտրանքային շապիկին հայտնվել է կարմիր թավշյա Gucci-ի կոստյումով։

Ֆոտոշարք