Բեյոնսեն իր շքեղ կերպարով զարդարել է Harper's Bazaar USA-ի շապիկը
copy image url

Բեյոնսեն իր շքեղ կերպարով զարդարել է Harper's Bazaar USA-ի շապիկը

Արտաքին 3 տարի առաջ - 20:01 11-08-2021

Երգչուհի Բեյոնսեն դարձել է Harper's Bazaar USA ամսագրի սեպտեմբերյան համարի հերոսուհին: Ամսագրի համար ֆոտոշարքի կադրերը հայտնվել են Instagram-ում:

Փոփ-դիվան նկարահանվել է The Icon Issue անվանումը կրող համարի շապիկի չորս տարբերակների համար:

Երգչուհուն լուսանկարել է նորաձևության լուսանկարիչ Քեմփբել Էդին: Նա լուսանկարվել է Adidas-ի համար Ivy Park Rodeo կոչվող իր չորրորդ հավաքածուի իրերով, ինչպես նաև Gucci-ի շքեղ զգեստով, Valentino-ի բոդիով և Balmain-ի բյուրեղների տոպով:

Բացի դրանից, նա փորձել է նաև Givenchy-ի սարդ-զգեստ, Alberta Ferretti-ի ոսկեզօծ տաբատ, Dior-ի զգեստ և Gucci-ի վերարկու:

Աստղն ընդգծել է, որ շոու բիզնեսում երկար տարիներ անց միայն հիմա է կարողացել ազատություն զգալ և դառնալ ինքը:

«Ես տասնամյակներ շարունակ հետևել եմ բոլոր կանոններին, ուստի այժմ կարող եմ խախտել արգելքները: Ապագայի իմ հիմնական ցանկությունն է շարունակել անել այն ամենը, ինչը, շատերի կարծիքով, չպետք է անեի»,- ասաց նա:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված