Ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգերի և թուրքական Bayraktar հարվածային անօդաչուների կիրառման նոր մարտավարություն են մշակել Նիկոլաևի շրջանի ուկրաինական «Շիրոկի Լան» զորավարժարանում։ Այս մասին Facebook-ում հաղորդել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
Հաղորդվում է, որ հրահանգիչ-մեթոդական պարապմունքը տեղի է ունեցել Ուկրաինայի ԶՈՒ-ի 2021թ.-ի գործունեության արդյունքների ամփոփման շրջանակում։
Ուկրաինայի խորհրդարանի պաշտպանական արդյունաբերության ենթահանձնաժողովի ղեկավար Իգոր Կոպիտինը հաստատել է Դոնբասում ուկրաինացի զինվորականների կողմից Javelin համալիրների օգտագործման փաստը: ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հավանություն են տվել Կիևի այս մոտեցմանը, ընդգծել է նա։