ԱՄՆ-ը 100 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային Javelin հրթիռների համար
copy image url

ԱՄՆ-ը 100 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային Javelin հրթիռների համար

Արտաքին 3 տարի առաջ - 09:52 07-04-2022
ԱՄՆ վարչակազմը հայտարարել է Ուկրաինային պաշտպանական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին՝ Ռուսաստանի զինված ագրեսիային հակազդելու համար։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Պետդեպի կայքում։
Խոսքը Javelin հակատանկային հրթիռների գնման համար 100 մլն դոլար հատկացնելու մասին է, որպեսզի բավարարվի Ուկրաինայում այս զինատեսակի հետ կապված խիստ պահանջարկը։
Ընդհանուր առմամբ, Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի սկզբից ի վեր, ԱՄՆ-ի ընդհանուր ռազմական օգնությունն Ուկրաինային գերազանցել է 2.4 միլիարդ դոլարը և ավելի քան 1.7 միլիարդ դոլարը՝ փետրվարի վերջին ՌԴ-ի Ուկրաինա ներխուժումից հետո:

Ամենից շատ դիտված