Ներգաղթյալների բաշխման հարցում որևէ համաձայնության չեն եկել. Լիտվայի նախագահը՝ Մերկել-Լուկաշենկո զրույցների մանրամասների մասին
copy image url

Ներգաղթյալների բաշխման հարցում որևէ համաձայնության չեն եկել. Լիտվայի նախագահը՝ Մերկել-Լուկաշենկո զրույցների մանրամասների մասին

Արտաքին 3 տարի առաջ - 14:47 23-11-2021

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնության չի եկել Բելառուսի առաջնորդի հետ ներգաղթյալների բաշխման հարցում Բելառուսի հետ ԵՄ սահմաններին միգրացիոն ճգնաժամի շրջանակներում, փոխանցում է Delfi-ն։

«Մենք (Մերկելի հետ) քննարկել ենք այդ երկու զրույցները, որոնք կայացել են Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, քանի որ ես ուզում էի շատ հստակ իմանալ, թե ինչի մասին է խոսք եղել, ինչ պարտավորություններ են ստանձնել կամ հակառակը <...> ոչ մի բաշխում՝ 5 հազար ներգաղթյալ, 2 հազար ներգաղթյալ: Այս հարցի շուրջ ոչ մի համաձայնություն չի եղել։ Գերմանիայի կանցլերի նպատակն էր լուծել հումանիտար ճգնաժամը, և այն կարելի է լուծել՝ առաջին հերթին դադարեցնելով դեպի Մինսկ նոր թռիչքները և խրախուսելով այն թռիչքները, որոնք ներգաղթյալներին կտեղափոխեն դեպի իրենց ծագման երկիր կամ հայրենիք։ Արվում է և՛ մեկը, և՛ մյուսը, և արվում է բավականին բարեհաջող»,- պարզաբանել է Լիտվայի նախագահը։

Նրա խոսքով, խոսք չկա նաև Արևմուտքի կողմից Լուկաշենկոյի լեգիտիմության ճանաչման մասին. այս առումով Բելառուսի ղեկավարի հանդեպ մոտեցումը մնում է անփոփոխ։ Այնուամենայնիվ, Նաուսեդան վստահ է, որ ճգնաժամը լուծելու համար արդեն անհրաժեշտ են բազմակողմ շփումներ Լուկաշենկոյի հետ։

«Եկել է ժամանակը, երբ երկկողմ շփումներից անհրաժեշտ է անցնել բազմակողմ շփումների, որպեսզի որևէ կասկած չմնա, թե ինչ-որ մեկի թիկունքում ինչ-որ բան է արվում։ Եվ այդ խնդիրը կարող էին հրաշալի կերպով կատարել ԵՄ ինստիտուտները ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական մակարդակով»,- ընդգծել է Լիտվայի նախագահը։