Արմեն Սարգսյանը տեղեկացված չէ փաստաթղթի և դրա մանրամասների մասին. ՀՀ աշխատակազմ
copy image url

Արմեն Սարգսյանը տեղեկացված չէ փաստաթղթի և դրա մանրամասների մասին. ՀՀ աշխատակազմ

Ներքին 3 տարի առաջ - 16:22 20-05-2021

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է լրատվամիջոցների հարցումներին:

«Հանրապետության նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար նա բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի, առավել ևս՝ դրա մանրամասների մասին:

Հանրապետության նախագահը համոզված է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»,- ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: