Սաակաշվիլիի տեսակցությունները ընտանիքի անդամների հետ բանտում սահմանափակել են
copy image url

Սաակաշվիլիի տեսակցությունները ընտանիքի անդամների հետ բանտում սահմանափակել են

Արտաքին 3 տարի առաջ - 14:58 14-02-2022
Ռուսթավի քաղաքի բանտի վարչակազմն արգելել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքի անդամներին ամսական մեկ անգամից ավելի այցելել բանտարկյալին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Վրաստանի նախկին նախագահի փաստաբան Բեկա Բասիլայան։

«Ձեզ հայտնի է, որ Սաակաշվիլին հեռախոսից օգտվելու իրավունք չունի: Այժմ հայտնի է դարձել, որ նրա ընտանիքի անդամները կկարողանան նրան այցելել ամիսը մեկ անգամից ոչ ավելի. ավելի վաղ նրանց թույլ էին տալիս երկու-երեք անգամ այցելել նրան»,- ասել է Բասիլայան:

Փաստաբանը կարծում է, որ սա Վրաստանի իշխանությունների պատասխան արձագանքն է այն բանից հետո, երբ, նրա խոսքով, փետրվարի 10-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին տուժող է ճանաչել բանտում ենթադրյալ ոչ պատշաճ վերաբերմունքի գործով։ Փաստաբանները պատրաստվում են օգտագործել բոլոր իրավական մեխանիզմները՝ վիճարկելու համար տեսակցությունները սահմանափակելու բանտի ղեկավարության որոշումը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի