Մեքսիկական ծագումով ամերիկացի դերասանուհի Սալմա Հայեկը մասնակցել է Հոլիվուդի Փառքի ծառուղում տեղի ունեցած արարողությանը, որի ժամանակ ստացել է իր անունով աստղ։ Այս մասին հաղորդում է People-ը:
Ինչպես նշվում է, Հայեկը դարձել է 2709-րդ հայտնի մարդը, որն արժանացել է այս պատվին: Արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին։ Իր շնորհակալական խոսքի ժամանակ նա կոչ է արել հանդիսատեսին գտնել այնպիսի զբաղմունք, որը կուրախացնի նրանց և որը նրանք իսկապես կսիրեն:
Դերասանուհին նաև հիշել է իր կարիերայի սկզբում ունեցած դժվարությունների մասին, այդ թվում՝ 90-ականներից մի դրվագ, երբ անհայտ անձը դանակով հարձակվել էր իր վրա Հոլիվուդում։ Նա նաև խոսել է ռասիզմի և իր մեքսիկական ծագման պատճառով իր հանդեպ կողմնակալ վերաբերմունքի մասին։
Արարողությանը ներկա են եղել նաև նրա գործընկերներ Ադամ Սենդլերը, Ք
ումեյլ Նանջիանը և «Հավերժները» ֆիլմի ռեժիսոր Քլոե Չժաոն, որտեղ խաղացել է Հայեկը։