Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ իբր Ռուսաստանը կարող է ներքաշվել ՆԱՏՕ-ի հետ միջուկային պատերազմի մեջ։
«Դուք հասկանում եք, որ եթե մենք պատերազմ սանձազերծենք այստեղ՝ Բելառուսում, ՆԱՏՕ-ն կներգրավվի, Ռուսաստանը կներքաշվի»,- ասել է Լուկաշենկոն։ Նա հավելել է, որ դա ի վերջո կհանգեցնի միջուկային պատերազմի։
Հարցազրույցի ընթացքում Լուկաշենկոն մեղադրել է Արևմուտքին այն բանի համար, որ նա դեռ չի հատուցել բելառուս ժողովրդին Երկրորդ համաշխարհային պատերազմի համար։ Փոխարենը հանրապետությունում որոշել են կազմակերպել «նոր պատերազմ»։
Լուկաշենկոն նաև մեղադրել է լեհ սահմանապահներին Բելառուսի պետական սահմանը խախտելու մեջ։ Բելառուսական պետության ղեկավարն իր մտքերն է հայտնել BBC-ին տված հարցազրույցում։
Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսի պետական սահմանի խախտման փաստերը տեղի են ունեցել Լեհաստանի անվտանգության ուժերի և Մերձավոր Արևելքից միգրանտների միջև բախումների ժամանակ։ Հիշեցնենք, որ Լեհաստանը մեծ ջանքեր է գործադրել՝ մի քանի հազար ներգաղթյալների Իրաքից, Սիրիայից և մի շարք այլ պետություններից Բելառուսից ներս չթողնելու համար։