Ռուսաստանում կրկնվել է կորոնավիրուսից մահացության օրական առավելագույնը
copy image url

Ռուսաստանում կրկնվել է կորոնավիրուսից մահացության օրական առավելագույնը

Արտաքին 3 տարի առաջ - 14:32 20-11-2021

Ռուսաստանում երկրորդ օրն անընդմեջ կրկնվել է նոր տեսակի կորոնավիրուսային վարակից մահացության առավելագույն ցուցանիշը։ Նոյեմբերի 20-ի առավոտվա դրությամբ, պաշտոնական տվյալներով, հիվանդությունից մահացել է 1254 մարդ։

Վիճակագրությունը մեջբերվում է դաշնային օպերատիվ շտաբի կողմից՝ հաշվի առնելով բռնակցված Ղրիմը։ Մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 37.120 նոր դեպք: Համավարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 9.294.188 մարդ։

Դաշնային իշխանությունները բազմիցս խոստովանել են, որ այս գնահատականը մի քանի անգամ իջեցված է իրական իրավիճակի համեմատ։ Օպերատիվ շտաբի վիճակագրությամբ նույնպես իջեցված է մահացածների ընդհանուր թիվը։ Պաշտոնական տվյալներով՝ համավարակի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 262.843 հիվանդ։ Անկախ ժողովրդագիրները, հենվելով Ռոսստատի վիճակագրության վրա, մոտ 3 անգամ ավելացնում են գնահատականը, այսինքն՝ մինչև 788 հազար:

Ամենից շատ դիտված