Իրաքցի միգրանտներին տեղափոխելու համար Բաղդադից ինքնաթիռ է թռել Մինսկ
copy image url

Իրաքցի միգրանտներին տեղափոխելու համար Բաղդադից ինքնաթիռ է թռել Մինսկ

Արտաքին 3 տարի առաջ - 12:57 18-11-2021

Իրաքի մայրաքաղաք Բաղդադից նոյեմբերի 18-ի առավոտյան Իրաքի ավիաուղիների ինքնաթիռ է թռել Մինսկ՝ լեհ-բելառուսական սահմանին գտնվող իրաքցի միգրանտներին տարհանելու նպատակով։ 430 միգրանտ հայրենիք վերադառնալու ցանկություն է հայտնել, գրում է ՏԱՍՍ-ը։

«Թռիչքն իրականացվում է Իրաքի և Բելառուսի իշխանությունների կողմից պաշտոնական թույլտվություն և հրահանգ ստանալուց հետո»,- նշել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Աբաս Օմրանը։

Ավելի վաղ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը միգրանտներին կոչ է արել վերադառնալ իրենց երկրներ։ Տեղի ունեցածի պատասխանատվությունը 100%-ով Բելառուսի վրա է, ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։