Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին
copy image url

Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին

Ավելին 3 տարի առաջ - 23:59 17-11-2021

Մեկ տարվա դադարից հետո Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին, որը անցկացվելու է դեկտեմբերի 19-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: «Հայաստանը Եվրատեսիլում» ինսագրամյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանի ներկայացուցիչն այս տարի 14-ամյա Մալենան է լինելու։

Մալենան ծնվել է 2007 թվականի հունվարի 10-ին Հայաստանում:

Երգչուհին յոթնամյա երաժշտական կրթությունը ստացել է «Սայաթ-Նովայի» անվան դպրոցում, որտեղ սովորել է թավջութակի բաժնում։ Մալենան 10 տարեկանից հաճախում է նաև պարի դասընթացների:

Ոգեշնչված R&B երգիչներից և ռոք խմբերից՝ 13-ամյա Մալենան սկսեց կիթառ նվագել սովորել, ինչը հետագայում էական դեր խաղաց իր նոր սկսվող կարիերայում:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված