ԱՄՆ-ում ոստիկանները կրակել են Թրամփին սպանելու մտադրություն հայտնած կնոջը
copy image url

ԱՄՆ-ում ոստիկանները կրակել են Թրամփին սպանելու մտադրություն հայտնած կնոջը

Արտաքին 3 տարի առաջ - 16:14 09-11-2021

Միջադեպը տեղի է ունեցել Օհայո նահանգում։ Ինչպես հաղորդում է Latin Times-ը, 42-ամյա Սառա Զիկարդին զանգահարել է Գաղտնի ծառայություն և հաղորդել, որ պատրաստվում է «վնաս պատճառել» ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։

Զանգահարողի հասցեով ուղարկել են ոստիկանների, որոնց վրա Զիկարդին հարձակվել է դանակով։ Դանակը նետելու մի քանի խնդրանքներից հետո ոստիկանները կրակ են բացել: Փամփուշտներից մեկը դիպչել է կնոջ կրծքին, սակայն վիրավորումը մահացու չի եղել։ Հարձակվողն այժմ գտնվում է MetroHealth բժշկական կենտրոնում, ըստ ամենայնի նրան մեղադրանք կառաջադրվի:

Ինքը՝ Թրամփը, որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը: