ԱՄԷ-ում COVID-19-ով վարակվածների օրական նվազագույն ցուցանիշ է գրանցվել
copy image url

ԱՄԷ-ում COVID-19-ով վարակվածների օրական նվազագույն ցուցանիշ է գրանցվել

Արտաքին 3 տարի առաջ - 12:03 09-11-2021

ԱՄԷ-ն ևս մեկ նշաձող է հաղթահարել՝ երկուշաբթի օրը գրանցելով COVID-19-ով վարակվածների ամենացածր ցուցանիշը 2020թ.-ի մարտից ի վեր. 8 օրվա ընթացքում երկրորդ անգամ 68 նոր դեպք է գրանցվել նախորդ 24 ժամվա ընթացքում կատարված 223.257 լրացուցիչ թեստերի հիման վրա:

Չնայած կորոնավիրուսի դեպքերի նվազմանը, ԱՄԷ-ում ֆիլիպինցիները դարձյալ պետք է երկշաբաթյա կարանտին անցնեն Ֆիլիպիններ վերադառնալուց հետո, քանի որ Պարսից ծոցի բոլոր երկրները ընդգրկված չեն երկրի կանաչ ցուցակում:

Ըստ ԱՄԷ-ի Առողջապահության և կանխարգելման նախարարության տվյալների, համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը երկրում կազմում է 740.500: