Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը շարունակում է հաջող ելույթներն աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ազատ ոճի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության 74 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը մրցեց Ավստրիայից Սիմոն Մարչլի հետ և ժամանակից շուտ հաղթեց 10:0 հաշվով:
Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձել էր Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն:
Նախօրեին Հայաստանի հավաքականից Վազգեն Թևանյանը դարձել էր Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե, իսկ Մանվել Խնձրցյանը և Արման Ավագյան՝ բրոնզե մեդալակիրներ: