Գիտնականները բացահայտել են միջնադարի մեծագույն ասպետի գերեզմանի գաղտնիքը
copy image url

Գիտնականները բացահայտել են միջնադարի մեծագույն ասպետի գերեզմանի գաղտնիքը

Ավելին 3 տարի առաջ - 17:18 07-11-2021

Գիտնականներին հաջողվել է ուսումնասիրել միջնադարի մեծագույն ասպետներից մեկի գերեզմանը։ Էնդոսկոպի միջոցով նրանք մտել են Էդվարդ Վուդսթոքի գերեզմանը, որը հայտնի է որպես Սև արքայազն։ Անգլիայի թագավոր Էդվարդ III-ի ավագ որդին հանգչում է Քենթերբերիի տաճարում։

The Art Newspaper հրատարակությունը գրում է գիտնականների հետազոտության մասին։ Դամբարանը ավելի քան 600 տարեկան է։ Այն ստեղծվել է հստակ ցուցումների համաձայն, որոնք Սեւ արքայազնը տվել է իր մահից մեկ օր առաջ։

Էդվարդ Վուդսթոքն ապրել է 1330-ից 1376 թվականներին։ Նա գլխավորել է բանակը Հարյուրամյա պատերազմի առանցքային մարտերում և համարվում էր իր ժամանակի լավագույն ռազմիկներից մեկը։ Բայց նա մահացել է ոչ թե մարտի դաշտում, այլ սեփական անկողնում։ 45-ամյա արքայազնը վարակված էր։

Ռազմիկի վերջին ցանկությունը նրան զրահով հուղարկավորելու խնդրանքն էր։ Նա ասես հերթական ռազմական արշավի էր գնում։ Նայելով տապանաքարի տակ՝ գիտնականները համոզվել են, որ բոլոր պահանջները ճշգրտորեն կատարվել են։ Զրահի վրա պահպանվել են անգամ ամենափոքր գամերը։

Գիտնականները նաև պարզել են, որ դամբարանը և այն զարդարող բրոնզե արձանը պատրաստվել են Սև արքայազնի մահից տասը տարի անց: Ավելին, դամբարանը շատ նման է իր հոր՝ Էդվարդ III-ի գերեզմանին, որը գտնվում է Վեսթմինսթերյան աբբայությունում։ Թագավորը մահացել է որդու մահից մեկ տարի անց։ Հուշարձանների տեղադրումն իրականացրել է Սև արքայազնի որդին՝ թագավոր Ռիչարդ II-ը։

Ամենից շատ դիտված