Ժամանակակից դեռահասների վաղ սեռական զարգացման վերաբերյալ հերթական տարօրինակ պատմությունն է տեղի ունեցել Մոսկվայում։ Ինչպես հայտնում է KP.RU-ն, մայրաքաղաքի 15-ամյա բնակչուհին պլանային բուժզննման ժամանակ իմացել է իր հղիության մասին․ նա հղիացել է իր առաջնեկի ծնունդից անմիջապես հետո։
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների, երբ մանկական կլինիկայում աշակերտուհուն հայտնել են իր հղիության մասին, նա չի զարմացել և շփոթված բժիշկներին ասել է, որ դա իր համար նորություն չէ։ Աղջիկը պատմել է, որ յոթ ամիս առաջ որդի է ունեցել։ Երկրորդ հղիությունը 16-17 շաբաթական է։ Այսինքն երկրորդ երեխայով նա հղիացել է ծննդաբերությունից ընդամենը երկու ամիս անց։ Ընդ որում, երեխաների հայրերը տարբեր են։
Այսպիսով, աղջիկը խոստովանել է, որ իր հերթական սիրեցյալը 26-ամյա վաճառողն է եղել դիմացի առևտրի կենտրոնից։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ։
Անհայտ է մնում աշակերտուհու առաջնեկի հոր ինքնությունը, ինչպես նաև երեխաների, նրանց մանկահասակ մոր և նրա հարազատների հետագա ճակատագիրը։