Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող մինչև 35 տարեկան կանանց շրջանում հիվանդության տարածման հավանականությունն ավելի մեծ է
copy image url

Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող մինչև 35 տարեկան կանանց շրջանում հիվանդության տարածման հավանականությունն ավելի մեծ է

Արտաքին 3 տարի առաջ - 14:48 03-11-2021

Կանանց շրջանում, որոնց մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել մինչև 35 տարեկանը, այլ օրգանների վրա հիվանդության տարածման հավանականությունն ավելի մեծ է: Այս մասին հայտնում է Guardian թերթը՝ հղում անելով Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) հետազոտությանը։

Գիտնականների կարծիքով՝ կրծքագեղձի քաղցկեղով պացիենտների մեծամասնության մոտ մետաստազների առաջացման ռիսկը կազմում է 6%-22%: Ընդ որում, դա կախված է մի շարք տարբեր գործոններից:

«Կանանց շրջանում, որոնց մինչև 35 տարեկանը ախտորոշվել է քաղցկեղ, առկա է կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելու և մարմնի այլ մասեր դրա տարածման ռիսկ, ինչը կազմում է 12,7%-38%, մինչդեռ 50 և ավելի տարեկան կանանց մոտ ռիսկը կազմում է 3.7%-28,6%»,- ցույց է տվել հետազոտությունը։

Հետազոտողները վերլուծել են Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, Եվրոպայից, Աֆրիկայից, Ասիայից և Օվկիանիայից տասնյակ հազարավոր կանանց տվյալները ավելի քան 400 հետազոտությունների ընթացքում: Նշվում է, որ կրծքագեղձի քաղցկեղը ամենատարածված ձևն է քաղցկեղի, այն տարեկան ախտորոշվում է 2,3 միլիոն մարդու մոտ։