Գիտնականները պարզել են, թե ով է եղել կենդանության օրոք այն մարդը, ում կմախքը հայտնաբերվել էր հին չինական դամբարան տանող հորում։ Այս մասին հոդված է հրապարակվել Archaeological and Anthropological Sciences ամսագրում։
Կմախքն ի սկզբանե հայտնաբերվել էր 2010 թվականին Նինսի Հուեի շրջանում, և ենթադրվում էր, որ 25-ամյա երիտասարդը մահացել է՝ փորձելով թալանել 2000 տարի առաջ կառուցված գերեզմանը՝ իր մահից 700 տարի առաջ: Փաստն այն է, որ դամբարանների շատ կողոպտիչներ հենց այսպես էին մահանում։
Չինաստանի Ցզիլինի համալսարանի գիտնական Ցզինին Ցզոուի ղեկավարությամբ իրականացված նոր հետազոտությունը բացահայտել է տղամարդու մահվան իրական հանգամանքները: Նրան սպանել են. կմախքը բազմաթիվ վնասվածքներ ունի, ինչը վկայում է կրծքավանդակի, մեջքի և գլխի ուժեղ հարվածների մասին։ Կմախքի կողքին հայտնաբերվել է նաև թուր՝ սպանության ենթադրյալ զենքը։
«Այս դեպքն ապացուցում է, որ զոհերի դիակները գոյություն ունեցող գերեզմաններում թաքցնելու մարտավարությունը վաղուց է եղել»,- գրում են հետազոտության հեղինակները։ «Դա նման է անտառում ծառ թաքցնելուն, և մարդասպանները հավանաբար ցանկացել են այս կերպ թաքցնել ապացույցները և խուսափել պատժից»: