Տղամարդը հրկիզել է նախկին կնոջ տունը, իմանալով, որ նա կրկին ամուսնանում է
copy image url

Տղամարդը հրկիզել է նախկին կնոջ տունը, իմանալով, որ նա կրկին ամուսնանում է

Ավելին 3 տարի առաջ - 21:14 02-11-2021

Եգիպտոսի բնակիչն այրել է իր նախկին կնոջ տունը, երբ իմացել է, որ նա նորից ամուսնանում է, հայտնում է World of Buzz-ը։ Այսպիսով տղամարդը ցանկացել է նրանից վրեժ լուծել ամուսնալուծության համար։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կինը լքել էր ամուսնուն հինգ տարի առաջ։ Ինքը՝ եգիպտացին, կարծում է, որ ամուսնալուծության մեղավորը ոչ թե ինքն է, այլ իր նախկին կնոջ ընտանիքը։ Իբր նրա հարազատներն են ամեն կերպ համոզել աղջկան, որ բաժանվի ամուսնուց։

Տեղեկանալով գալիք հարսանիքի մասին՝ եգիպտացին իր եղբայրների հետ եկել է նրա տուն։ Վեճը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, ինչի արդյունքում մի քանի հոգի դանակահարվել են։

Սակայն վիճաբանությունն այսքանով չի ավարտվել։ Հեռանալուց առաջ նախկին ամուսինը հրդեհել է կնոջ բնակարանը։ Ոստիկաններին հաջողվել է հրկիզողին բերման ենթարկել. նա ընդունել է իր մեղքը.