Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 246,394,420 դեպք, որոնցից մահացածների թիվը հասել է 4,995,018-ի՝ ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի։
Ամենաշատ դեպքեր ունեցող երկրների ցանկում առաջատարը մնում է ԱՄՆ-ն՝ 45,953,186 վարակված, մահացել է 745,668 մարդ։ Երկրորդ տեղում Հնդկաստանն է (համապատասխանաբար 34 260 470 և 457 740), երրորդը Բրազիլիան է (21,804,094 և 607,694 համապատասխանաբար):
Պատվաստանյութերի արտադրության սկզբից ի վեր ամբողջ աշխարհում բաշխվել է դեղամիջոցի ավելի քան 6,9 միլիարդ դեղաչափ: