Աշխարհում փախստականների թիվը գերազանցել է 100 միլիոնը. ՄԱԿ
copy image url

Աշխարհում փախստականների թիվը գերազանցել է 100 միլիոնը. ՄԱԿ

Արտաքին 2 տարի առաջ - 16:48 16-06-2022
Ուկրաինայում պատերազմն առաջին անգամ հանգեցրել է այն բանին, որ իրենց տները ստիպված լքած մարդկանց թիվը ամբողջ աշխարհում գերազանցել է 100 միլիոնը: ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ պատերազմով պայմանավորված սովը կարող է ավելի շատ մարդկանց ստիպել փախչել:

«Պարենի համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու ջանքերը, ինչը կտրուկ սրվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ, առաջնային նշանակություն ունեն մեծ քանակությամբ մարդկանց տեղահանումը կանխելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Եվրոպայում ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 4,8 միլիոնը։

Ամենից շատ դիտված