Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը պաշտոնապես փոխել է իր անունը և դարձրել Յե, Մայամիում պապարացիների օբյեկտիվում է հայտնվել տարօրինակ սանրվածքով, գրում է Page Six պորտալը։
Կադրերում երևում է, որ ռեփերը մասամբ ճաղատ է. նրա գլուխը և քունքերը ծածկված են մազերի նոսր բծերով։ Ինչպես գրում է թերթը, անցորդների շեղ հայացքները բնավ չեն շփոթեցրել երաժշտին, և նա հիանալի տրամադրություն ուներ։