Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը պաշտոնանկ կարվի։ Մարզպետի փոփոխությունը կկայանա հաջորդ շաբաթվա սկիզբ։ Միաժամանակ տեղեկությունների համաձայն Հովհաննես Հարությունյանը, ով մինչ Շիրակի մարզպետ նշանակվելը Առողջապահության փոխնախարարն էր վերադառնալու է առողջապահական ոլորտ։ Նիկոլ Փաշինյանը որոշել է Հովհաննես Հարությունյանին դարձյալ նշանակել Առողջապահության փոխնախարարի պաշտոնում։ Այս անգամ Հարությունյանը կփոխարինի ԱՆ փոխնախարար Արմեն Նազարյանին, իսկ վերջինս կտեղափոխվի Պաշտպանության նախարարություն, զբաղեցնելով ՊՆ Բուժվարչության պետի պաշտոնը։
Իսկ ահա Շիրակի մարզպետ կնշանակվի Նազելի Բաղդասարյանը։ Երեկ Բաղդասարյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը գլխավորում էր Գյումրու ՏԻՄ ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը։ ՔՊ-ն Գյումրիում պարտություն կրեց, Հովհաննես Հարությունյանն էլ հրաժարվել էր ավագանու մանդատից։