Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է մահից փրկվել ծննդաբերության ժամանակ
copy image url

Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է մահից փրկվել ծննդաբերության ժամանակ

Ավելին 3 տարի առաջ - 21:33 27-10-2021

Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն խոստովանել է, որ մահից է փրկվել ծննդաբերության ժամանակ։ «Armchair Expert» հաղորդման շրջանակներում աստղը պատմել է, որ երկու կեսարյան հատման է ենթարկվել։ «Աղջիկս ծայրահեղ վիճակում էր։ Մենք երկուսս էլ քիչ էր մնում մահանայինք։ Դա սարսափելի էր, այդ ամենն անհնար է մոռանալ թեկուզ միայն այն պատճառով, որ ես հիմա մարմնիս վրա երկու սպի ունեմ, որոնք նախկինում չկային», - հիշում է Փելթրոուն 2004 թվականի իրադարձությունների մասին:

Դերասանուհին հավելել է, որ սոցիալական ցանցերը կարող են մոլորեցնել կանանց իրենց արտաքինի վերաբերյալ։ Ըստ Փելթրոուի, ինքը կտխրեր, եթե Instagram-ում կատարյալ հարթ փորով աղջկա տեսներ ՝ իր ծննդաբերությունից երկու շաբաթ անց: Կանայք պետք է ավելի հանդուրժող ու սիրալիր լինեն միմյանց նկատմամբ, ամփոփել է օսկարակիր դերասանուհին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում