Իսրայելը նոյեմբերի 15-ից կարող է ընդունել «Սպուտնիկ V»-ով պատվաստված զբոսաշրջիկների
copy image url

Իսրայելը նոյեմբերի 15-ից կարող է ընդունել «Սպուտնիկ V»-ով պատվաստված զբոսաշրջիկների

Արտաքին 3 տարի առաջ - 10:45 27-10-2021

Իսրայելի կառավարության աղբյուրը հայտնել է, որ իշխանությունները հավանություն են տվել զբոսաշրջության նախարար Յոել Ռազվոզովի նախաձեռնությանը, ըստ որի՝ նոյեմբերի 15-ից երկիր կարող են ժամանել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստված օտարերկրյա զբոսաշրջիկները։

Նշվում է, որ այժմ այս որոշումը պետք է հաստատի Իսրայելի նախարարների կաբինետը։