Առաջիկա տասնամյակների ընթացքում մոլորակի վրա համաշխարհային հակամարտություն է սկսվելու, որի պատճառը կլիմայի շարունակվող փոփոխությունն է լինելու, ասվում է ԿՀՎ-ի հրապարակված զեկույցում։ Դա պայմանավորված է լինելու այն հանգամանքով, որ պետությունները շարունակելու են պաշտպանել իրենց դիրքերը: Ամենահզոր երկրները, 2040թ.-ից ոչ ուշ, միմյանց դեմ տեխնոլոգիաներ են կիրառելու, որոնք ավելի են սրելու կլիմայական տարբեր փոփոխությունները։
Խոսքը երկրաինժեներական տեխնոլոգիաների մասին է։ Բացի այդ, երկրների միջև լարվածություն է նկատվում՝ Փարիզի կլիմայի համաձայնագրով սահմանված սահմանափակումների վերաբերյալ անհամաձայնության պատճառով։ Որոշ երկրներ խաղադրույք կկատարեն տեխնոլոգիական առաջընթացի վրա՝ ճեղքվածքը կրճատելու համար համար: «Չինաստանը և Հնդկաստանը վճռորոշ դեր կխաղան ջերմաստիճանի բարձրացման հետագիծը որոշելու հարցում»,- ասվում է զեկույցում:
Կլիմայի փոփոխության հետևանքների պատճառով հնարավոր են նաև ներքին հակամարտություններ զարգացող երկրներում, քանի որ այս պետություններին ամենադժվարը կլինի հարմարվել այդ փոփոխություններին: Առճակատումներ կլինեն Կոնգո, Ինդոս, Մեկոնգ և Նեղոս գետերի հովիտներում։ Դրանք կապված կլինեն հուների և հոսքերի փոփոխության հետ:
Զեկույցում նշվում են նաև աշխարհի այն երկրները, որոնց վրա կլիմայի փոփոխությունն ամենաշատը կազդի։ Այդ պետությունները կփորձեն առավելագույն ջանքեր գործադրել գոյատևելու համար։ Դրանք են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, ԿԺԴՀ-ն, Մյանմարը և Լատինական Ամերիկայի որոշ երկրներ։