Գիտնականները հայտնաբերել են սննդակարգի ազդեցությունը քաղցկեղի զարգացման վրա
copy image url

Գիտնականները հայտնաբերել են սննդակարգի ազդեցությունը քաղցկեղի զարգացման վրա

Արտաքին 3 տարի առաջ - 14:42 22-10-2021

Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզել են, որ բեռնաթափող սննդակարգը նպաստում է քաղցկեղային ուռուցքների զարգացման դանդաղեցմանը։ Գիտական ​​հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում։

Պարզաբանվում է, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Դանա-Ֆարբերի ուռուցքաբանության ինստիտուտի գիտնականները նշել են, որ բեռնաթափող կամ կաթոգենային սննդակարգը կարող է ազդել ուռուցքի աճի վրա, քանի որ դրանք կրճատում են հասանելի նյութի քանակը:

Ի թիվս այլ բաների, նրանք եզրակացրել են, որ գլյուկոզան գլխավոր դերակատարում չունի ուռուցքների աճի դանդաղեցման գործում:

Գիտնականները պարզել են, որ բեռնաթափող սննդակարգի դեպքում արյան մեջ գլյուկոզայի և լիպիդների մակարդակը նվազում է, իսկ կաթոգենային սննդակարգի դեպքում՝ ավելանում: Իսկ առանց լիպիդների քաղցկեղի բջիջները չեն կարողանում կառուցել իրենց բջջային թաղանթները, ուստի ստիպված իրենք են զբաղվում այդ նյութերի արտադրությամբ։ Այնուամենայնիվ, պետք է պահպանել հագեցած և չհագեցած ճարպաթթուների հավասարակշռությունը:

Ձեզ գուցե հետաքրքրի