Լեհաստանում միգրանտները գրոհել են պետական սահմանը
copy image url

Լեհաստանում միգրանտները գրոհել են պետական սահմանը

Արտաքին 3 տարի առաջ - 10:32 21-10-2021

Մի խումբ անօրինական միգրանտներ Բելառուսի կողմից փորձել են ներխուժել Լեհաստան, լեհ սահմանապահները նրանց նկատմամբ արցունքաբեր գազ և ֆիզիկական ուժ են կիրառել։ Այս մասին հայտնում է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը:

Մերձավոր Արևելքից անօրինական միգրանտների կուտակումներ են գրանցել սահմանապահ պարեկները՝ Ուսնաժ Գուրնի գյուղի մոտ: Դրանից հետո պարեկը հրամանատարությանը հայտնել է բելառուսական կողմով շարժվող օտարերկրյա քաղաքացիների կողմից սահմանի գրոհման մասին:

Մոտ վեց միգրանտներ սկսել են գերաններ նետել ցանկապատերի վրա, ինչպես նաև քարեր նետել սահմանապահների ուղղությամբ։ Լեհաստանում պնդում են, որ անօրինական միգրանտներին օգնել են բելառուս սահմանապահները։ Բացի այդ, լեհական կողմը նշել է, որ անօրինական ներգաղթյալների ձեռքում վտանգավոր գործիքներ են եղել՝ կացիններ ու դանակներ:

Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ Լեհաստանի սահմանապահ ծառայության, ինչպես նաև զինվորականների և ոստիկանության լրացուցիչ ուժեր են տեղափոխվել տարածք: