ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Media & Technology Group- ը նոր սոցիալական ցանց է ստեղծել, որը կդառնա «լիբերալ լրատվամիջոցների մրցակիցը»: Այս մասին ասված է ընկերության հայտարարության մեջ։
Թրամփը հայտարարել է, որ ստեղծել է նոր սոցիալական ցանց՝ «մեծ տեխնոլոգիաների» բռնակալությանը դիմակայելու համար: «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ Թալիբանը հսկայական ներկայություն ունի Twitter-ում, իսկ ձեր սիրելի ամերիկյան նախագահին ստիպում են լռել», - ասել է նա:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ սոցցանցը Սիլիկոնյան հովտի ընկերությունների մրցակիցը կլինի, որոնք լռեցնում են Ամերիկայում ընդդիմադիր ձայները: