Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծման հնարավորության մասին
copy image url

Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծման հնարավորության մասին

Ներքին 2 տարի առաջ - 14:47 28-12-2022

Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծման հնարավորության մասին։ Այսպիսի միտք է արտահայտել միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը։

«Կարող է ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների Վաշինգտոնյան ձևաչափ»,- ասել է նա, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ դա կախված է մի քանի գործոններից, այդ թվում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի իրավիճակից։

«Մոսկվայի եւ Բրյուսելի բանակցային ձևաչափը կարող է վերականգնվել ապագայում։ Հնարավոր է նաեւ Վաշինգտոնի առաջարկած ձևաչափի ստեղծումը։ Բայց որեւէ այլ ձևաչափ խելամիտ չի թվում»,- ասել է նա՝ ակնարկելով այն, որ Բաքուն չի ցանկանում բանակցություններն անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։

Ամենից շատ դիտված