Չեչնիայի ղեկավարը հայտարարել է հանրապետությունում չորս նոր ռազմական գումարտակի ստեղծման մասին: Ռամզան Կադիրովը չի նշել դրանց ստեղծման նպատակը, Տելեգրամի իր ալիքում նրա հրապարակման մեջ չի նշվում նաև ուկրաինական պատերազմին ստորաբաժանումների հնարավոր մասնակցության մասին։
Հանրապետության ղեկավարը պնդում է, որ «զինվորական կոնտինգենտի կազմում կլինեն միայն չեչեն տղաներ», որոնք, ինչպես ինքն է ասել, «կհամալրեն» ՌԴ պաշտպանության նախարարության զորքերը։ Ովքե՞ր են այդ մարտիկները՝ պրոֆեսիոնալ զինվորականները, թե այսպես կոչված կամավորները, Կադիրովը նույնպես չի հստակեցրել։ Նա միայն հայտարարել է, որ նոր ստորաբաժանումների ձևավորումը «պայմանավորված է երիտասարդության շրջանում ծայրահեղ հայրենասիրական տրամադրվածությամբ»։
Կադիրովը հայտնել է, որ Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովի հետ միասին ստուգել է Խանքալա գյուղի շենքը, որը նախատեսում են տալ զինվորականներին։