Արջը ներխուժել է տղամարդու տուն, կերել է վարսակի փաթիլները և կոտրել է համակարգիչը
copy image url

Արջը ներխուժել է տղամարդու տուն, կերել է վարսակի փաթիլները և կոտրել է համակարգիչը

Ավելին 3 տարի առաջ - 14:56 20-10-2021

Արջը ներխուժել է Կանադայի բնակիչ Շոն Ռեդդիի տուն, գրում է UPI պարբերականը:

Ինչպես պատմել է տղամարդը, երեկոյան նա լսել է, թե ինչպես են իր երկու շները հաչում: Տան տերը դուրս է եկել բակ՝ իրավիճակը ստուգելու և տեսել, որ շները արջին քշել են ավտոտնակի անկյունը:

Շոնը շներին ապահով վայր է տարել, և երբ վերադարձել է, գիշատիչն անհետացած է եղել: Ռեդին որոշել է, որ արջը փախել է, բայց նա սխալվել է:

Պարզվել է, որ գազանը մտել է նրա որդու սենյակ և մոտեցել է համակարգչին՝ փորձելով կոտրել այն: Շոնի խոսքերով՝ նա օգնության է կանչել հարևանին՝ գազանին քշելու համար, սակայն կենդանին այդ ընթացքում արդեն փախել է:

Կանադացին նշել է, որ տանը հասցված վնասը նվազագույն է: Արջը ջարդել է մոնիտորը և մի քիչ վարսակի փաթիլներ է կերել:

Ամենից շատ դիտված