Ձյան երկու փաթիլները իրարից ավելի տարբեր են, քան այս ցուցմունքները․ փաստաբան

Ներքին 2 տարի առաջ - 13:07 30-06-2022
Փաստաբան Վահե Եփրիկյանը մամուլի ասուլիսում անդրադառնում է հունիսի 3-ի դեպքերի իրավական ընթացքին:

«Սույն թվականի հունիսի 3-ին կառավարական ամառանոցի հարակից տարածքում` Դեմիրճյան-Պռոշյան փողոցներին հարող հատվածում, տեղի են ունեցել ձեզ հայտնի իրադարձությունները՝ քաղաքական ակցիա, որից հետո ոստիկանության աշխատակիցները բիրտ ուժի ճնշումների ներքո բերման են ենթարկվում մի շարք անձինք ոստիկանության Արաբկիրի բաժին։ Մասնավորապես, այդ մարդկանց բերման են ենթարկում զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով, որից հետո վերջինները ձերբակալվում են, և նրանց նկատմամբ ներկայացվում են կալանքի միջնորդություններ։ Այդ միջնորդություններից որոշները մերժվում են, որոշներն էլ բավարարվում են մինչև երկու ամսով կալանավորումով։

Ես ուզում եմ տեղեկացնել, որ երբ կալանքի միջնորդություն է ներկայացվում դատարան, այդ բոլոր նյութերը ներկայացվում են դատարանին և նաև պաշտպանության կողմին՝ նյութերին պատշաճ ծանոթանալու և իրենց վստահորդների պաշտպանությունը պատշաճ կերպով իրականացնելու համար՝ ելնելով զենքերի հավասարության սկզբունքից»։

Փաստաբան Վահե Եփրիկյանը նշեց, որ կալանավորման այդ միջնորդություններին կից ներկայացված այդ փաստաթղթերին ծանոթանալով՝ իր մոտ աբսուրդային գնահատականներ են առաջացել. «Ցուցմունքները իրարից ոչնչով չէին տարբերվում, երևի բնության մեջ նման երկու բան գտնելը ավելի բարդ կիներ, ձյան երկու փաթիլները իրարից ավելի տարբեր են, քան այդ ցուցմունքները»։

Փաստաբանը ասաց, որ այս երկու ցուցմունքներով վարույթն իրականացնող մարմինը պիտի հիմնավորեր այն, որ իր պաշտպանյալի կողմից կատարվել է զանգվածային անկարգություն։ Փաստաբանը նաև շեշտեց, որ իր մոտ գտնվող երկու ցուցմունքներում բացարձակ տարբերություն չկա. «Երկու ցուցմունք եմ ձեզ ցույց տալիս՝ Նվեր Պետրոսի Դավթյանի և Զոհրապ Գուրգենի Ասրյանի, այս երկու ընկերներն էլ ոստիկանության աշխատակիցներ են, երկուսն էլ աշխատում են նույն բաժնում։ Այս մարդկանց ցուցմունքների միակ տարբերություն այն է, որ մեկը ծնվել է Ծաղկավան գյուղում, մյուսը՝ Սևքար գյուղում, ուրիշ տարբերություն բացարձակապես չկա։ Ոչ միայն copy-paste են արել, այլև փնթի copy-paste են արել», - ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում