Շոտլանդիան հերքում է ԼԳԲՏ-ի ճնշման տակ «մայր» բառից հրաժարվելը
copy image url

Շոտլանդիան հերքում է ԼԳԲՏ-ի ճնշման տակ «մայր» բառից հրաժարվելը

Արտաքին 3 տարի առաջ - 09:22 20-10-2021

Շոտլանդիայում մտադիր չեն հրաժարվել պաշտոնական փաստաթղթերում «մայր» և «մայրիկ» բառերի օգտագործումից: Այս մասին հաղորդել են Շոտլանդիայի կառավարությունից:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ Շոտլանդիայի իշխանությունները պատրաստվում են շրջանառությունից հանել «մայր» և «մայրիկ» բառերը: Իբր, նրանցից նման գործողություններ են պահանջել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները՝ կապված ծնողների սեռը նշելուց հրաժարվելու նորաձև միտումի հաստատման հետ:

Daily Mail-ը գրել է, որ իբր նման որոշումը լոբբինգի է ենթարկվել սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության «Սթոունուոլ» կազմակերպության կողմից: Միևնույն ժամանակ, ԼԳԲՏ այլ կազմակերպություններ կարծես թե դեմ են եղել Շոտլանդիայի իշխանությունների որոշմանը: Այժմ պարզվել է, որ Շոտլանդիայի իշխանությունները չեն հրաժարվել պաշտոնական փաստաթղթերում «մայր» բառի օգտագործումից: