Հունգարիայում ընտանեկան զույգը մի քանի տարի մարդկանց ստրկության մեջ է պահել
copy image url

Հունգարիայում ընտանեկան զույգը մի քանի տարի մարդկանց ստրկության մեջ է պահել

Ավելին 3 տարի առաջ - 13:44 18-10-2021

Հունգարիայում ամուսնական զույգը բերման է ենթարկվել՝ ապօրինի բանտարկության և ստրկական աշխատանքի օգտագործման կասկածանքով, գրում է 168 Óra-ն:

Առնվազն երկու տարի մի քանի տղամարդ անվճար աշխատել են ընտանիքի համար: Թե ինչպես են կարողացել նրանց ստրկության տանել, չի նշվում: Տուժողները ուղարկվել են հարկադիր աշխատանքի. նրանք ստիպված են եղել մեկ տասնյակից ավելի ձիեր խնամել, կերակրել ընտանի կենդանիներին և տնային այլ աշխատանքներ կատարել միայն չնչին սննդի դիմաց: Նրանց երբեք աշխատանքի դիմաց չեն վարձատրել և նույնիսկ նոր հագուստ չեն տրամադրել:

«Ստրուկների» մեծ մասն ապրում էր տան այրված հատվածում՝ առանց տանիքի կամ ջեռուցման, ևս մեկը՝ փողոցում կայանված չջեռուցվող միկրոավտոբուսում: Նրանք լվացվել են բակում: Տղամարդիկ աշխատել են օրական 14-16 ժամ, նրանց սնունդը հիմնականում բաղկացած է եղել հացից, երբեմն՝ մի փոքր կարագով կամ լյարդի պաշտետով:

Կասկածյալները զոհերից խլել են բջջային հեռախոսները և փաստաթղթերը, ինչպես նաև վատ վերաբերմունք են ցուցաբերել նրանց նկատմամբ. նրանք պարբերաբար սպառնացել և ծեծել են իրենց զոհերին:

Ամենից շատ դիտված