Die Zeit-ը գերմանացիներին կոչ է արել խնայել գազը, որպեսզի չվճարեն Ռուսաստանին
copy image url

Die Zeit-ը գերմանացիներին կոչ է արել խնայել գազը, որպեսզի չվճարեն Ռուսաստանին

Արտաքին 3 տարի առաջ - 11:23 15-10-2021

Գերմանական Die Zeit պարբերականի հոդվածագիրը Գերմանիայի բնակիչներին կոչ է արել խնայել գազը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չհաճոյանալու համար:

Նրա խոսքով, երկրում գազի սպառման բարձր մակարդակը և դրանից գերմանացիների կախվածությունը «հաճելի է Պուտինին»:

Հոդվածում Գերմանիայի քաղաքացիներին կոչ է արվում «հարվածել Ռուսաստանին»՝ գազ խնայելով: Լրագրողը կարծում է, որ սա կարող է լինել գազի գնի բարձրացման պատասխանը, իսկ լավագույն միջոցը՝ ջեռուցումն անջատելն է:

Ավելի վաղ Բունդեսթագի տնտեսության եւ էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Կլաուս Էռնստը հայտարարել է, որ ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարը կօգնի նվազեցնել գազի գները Եվրոպայում: Նա նաև թվարկել է վառելիքի գների ռեկորդային թանկացման վրա ազդող գործոնները:

Եվրոպայում գազի գները կտրուկ աճել են վերջին շաբաթների ընթացքում. հոկտեմբերի 14-ի առավոտյան, Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների արդյունքներով, գազի հազար խորանարդ մետրի արժեքը գերազանցել է 1200 դոլարը: