«Քամելեոն» ալմաստները հազվագյուտ և լիովին չուսումնասիրված երևույթ են, իսկ այժմ այս արտասովոր քարերը նոր հանելուկ են դարձել հետազոտողների համար: «Քամելեոնները» հանդիպում են որոշակի հանքավայրերում, մասնավորապես՝ Ավստրալիայում և առանձնանում են մոխրագույն, կապույտ կամ ձիթապտղի գույներով: Նախկինում ենթադրվում էր, որ դրանք կարող են փոխել իրենց երանգը տաքանալիս կամ լուսավորության փոփոխությունից, սակայն մասնագետների կողմից վերջերս հայտնաբերված ալմաստը գլխիվայր շուռ տվեց այդ քարերի մասին պատկերացումները:
Ամերիկայի գեմոլոգիական ինստիտուտի (GIA) հետազոտող Ստեֆանի Պերսուդը հաճախորդների համար ալմաստներ գնահատելիս անսովոր քար է հայտնաբերել`«քամելեոն» ալմաստ, որը գույնը փոխում է սառելուց: Քարի հազվագյուտ առանձնահատկությունը կարող է աննկատ մնալ, քանի որ դրա հատկությունները դրսևորելու համար պահանջվում են ծայրահեղ ջերմաստիճաններ: Ինչպես նշում է Daily Mail- ը, ցրտաշունչ առավոտյան այս քարը դուրս բերելը բավարար չէ, որպեսզի այն փոխի գույնը, պահանջվում է հեղուկ ազոտ և սառեցում մինչև մինուս 196 աստիճան ըստ Ցելսիուսի: Այս պայմաններում քարը փոխում է իր գույնը մոխրագույնից մինչև բաց դեղին:
Նման ուսումնասիրություններն ավելի ճշգրիտ անելու համար սովորաբար կատարվում են լաբորատորիաներում`ցածր ջերմաստիճանի ազդեցության տակ։ Հենց այս սովորական գործողության ընթացքում էլ գիտնականը նկատել է, որ խիստ սառեցված ալմաստը փոխել է գույնը: