Ռեփեր Սնուփ Դոգը հայտնել է, որ վթարի է ենթարկվել: Ամերիկացի երաժիշտը Instagram-ում վթարի հետևանքներով տեսանյութ է հրապարակել: Անձրևի տակ Սնուփ Դոգը կորցրել է կառավարումը, - գրել է նա և խորհուրդ է տվել վարորդներին զգույշ լինել թաց ճանապարհներին:
Ինչպես պարզաբանում է Autoevolution-ը, ռեփերը վնասել է 1957 թվականի Chevrolet Bel Air մեքենան:
49-ամյա երաժիշտն իր ավտոտնակում ունի General Motors- ի մի քանի դասական մեքենա: Վթարից կարճ ժամանակ անց Սնուփ Դոգը տեղադրել է իր լուսանկարը, որտեղ նա կեցվածք է ընդունում Chevrolet Impala-ի և Chevrolet Monte Carlo- ի կողքին: