Գիտնականները պատմել են, թե COVID-19-ը ինչ ազդեցություն է թողնում ոտքի մատների վրա
copy image url

Գիտնականները պատմել են, թե COVID-19-ը ինչ ազդեցություն է թողնում ոտքի մատների վրա

Ավելին 3 տարի առաջ - 20:37 06-10-2021

Բրիտանացի մաշկաբաններն պատմել են, որ COVID-19-ը կարող է վնասել մատների մաշկը՝ առաջացնելով բծեր, որոնք նման են ցրտահարության հետքերի: Ինչպես հայտնում է BBC-ն, գիտնականներն այս ախտանիշն անվանել են «կորոնավիրուսային մատ»:

Փորձագետների կարծիքով՝ մաշկի վնասումը տեղի է ունենում վիրուսային վարակի նկատմամբ իմունային պատասխան գործողության պատճառով, եթե այն ազդում է մարմնի առողջ բջիջների վրա: Գիտնականները նշում են, որ «կորոնավիրուսային մատը» կարող է առաջանալ ցանկացած մարդու մոտ, որը նոր կորոնավիրուսային վարակ է ունեցել՝ անկախ տարիքից: Միեւնույն ժամանակ, մարդը կարող է կամ ընդհանրապես ցավ չզգալ, կամ հազիվ կարողանա կոշիկ հագնել ուռած բշտիկների պատճառով: Այս ախտանիշը բուժելու համար փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել հատուկ քսուքներ և դեղամիջոցներ:

Բժիշկ Վերոնիկա Բատային ավելացրել է, որ չնայած ուժեղ աուտոիմուն ռեակցիան, ներառյալ «կորոնավիրուսային մատը», բնորոշ են COVID-19-ի վաղ տարբերակներին, դելտայի շտամի տարածումից հետո, նման ախտանիշները դարձել են պակաս տարածված:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիտնականներին հաջողվել է որոշել COVID-19-ով հիվանդների գոյատևման հիմնական գործոնը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում