Սենատոր Ռիչարդ Բլումենթալը Instagram-ի կեղծ հաշիվ է ստեղծել՝ պարզելու համար, թե ինչպես են ծառայության ալգորիթմներն իսկապես բացասաբար ազդում երեխաների և դեռահասների հոգեբանական առողջության վրա: Այս մասին հաղորդում է The People-ը:
Սենատորի օգնականներն այդ էջով հետևել են ուտելու խանգարում ունեցող մարդկանց, որից կարճ ժամանակ անց առաջարկվող օգտահաշիվների ցանկը համալրվել է այնպիսիններով, որոնք ինչպես հայտնում է Բլումենթալը, «ինքնավնասման և ուտելու խանգարումների» մասին են:
«Instagram-ի առաջարկությունները դեռ կապված են մարդու երկմտությունների հետ: Այս դեպքում՝ երիտասարդ կինը կարող է տարվել այնպիսի մութ էջերով, որոնք փառաբանում են ուտելու խանգարումները և ինքնավնասումը», -ասել է նա հանրային լսումների ժամանակ:
ԱՄՆ Սենատը ծրագրում է սեպտեմբերի կեսերից հետաքննել Instagram-ի բացասական ազդեցությունը երեխաների վրա այն բանից հետո, երբ լուրեր ստացվեցին, որ Facebook-ը, որին պատկանում է Instagram-ը, գաղտնի է պահում դրա մասին տեղեկատվությունը: