Անարգվում է բոլոր այն մարտիրոսված մարտընկերների հիշատակը, ովքեր հավատում էին, որ Հայոց երկիրը կանգուն մնալով՝ օր-օրի ավելի է հզորանալու․ Սենոր Հասրաթյան
copy image url

Անարգվում է բոլոր այն մարտիրոսված մարտընկերների հիշատակը, ովքեր հավատում էին, որ Հայոց երկիրը կանգուն մնալով՝ օր-օրի ավելի է հզորանալու․ Սենոր Հասրաթյան

Ներքին 3 տարի առաջ - 10:04 03-10-2021

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բոլոր այն «մոլորյալները», ովքեր հայտնվել են «թավիշների» ծուղակում և այսօր իրենց հանցավոր մասնակցությամբ նպաստում են Հայոց երկրի ծվատմանը, գուցեև ժամանակ հետո ամենատարբեր պատճառաբանություններով հնարավոր լինի ինչ-որ կերպ «ներվեն...»: Սակայն անհնար է լինելու ներել նրանց, ովքեր ժամանակին Հայրենիքի պաշտպանության և երբեմնի հաղթանակների կերտման գործում ունեցել են անժխտելի ավանդ, բայց այժմ անում են այն, ինչի արդյունքում ոչ միայն ավերվում են իրենց մասնակցությամբ կերտված ազգային երկու պետականությունները, այլև անարգվում է բոլոր այն մարտիրոսված մարտընկերների հիշատակը, ովքեր, բռնելով հավերժության ճանապարհը, հավատում էին, որ Հայոց երկիրը կանգուն մնալով՝ օր-օրի ավելի է հզորանալու... Մոլորյալներին գուցեև կարելի է ներել, քանի որ նրանք չունեն ոչ սեփական հետագիծ, ոչ էլ լայնախոհ մտածելու կարողություն, սակայն անհնար է ներել նրանց, ովքեր այդ ամենն ունենալով հանդերձ, ավերում են այն, ինչը նաև իրենց մասնակցությամբ էր ստեղծվել...»: