Բրիտանացի կենսաբանները նշել են յոթ հիմնական ախտանշանները, որոնցով հնարավոր է տարբերակել COVID-19-ը գրիպից կամ սովորական մրսածությունից, հաղորդում է Express-ը:
Հասկանալու համար, թե հատկապես որ ախտանշաններն են մատնանշում կորոնավիրուսով վարակվելը, փորձագետները թեստավորման ութ փուլ են անցկացրել 2020թ.-ից հունիսից մինչև 2021թ.-ի հունվարը: Ինչպես պարզվել է, COVID-19-ի հիմնական ախտանշաններն են հոտի և համի կորուստը կամ փոփոխությունը: Բացի այդ, կորոնավիրուսով վարակվելն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, չդադարող հազով, դողով, ինչպես նաև մկանների ցավով և ախորժակի կորստով: Բժիշկներն ընդգծել են, որ եթե հիվանդի մոտ այս ախտանշաններից որևէ մեկն ի հայտ չի եկել, ապա նա հաստատ չի վարակվել COVID-19-ով: