Իլոն Մասկը հայտարարել է, որ ունի Ասպերգերի սինդրոմ
copy image url

Իլոն Մասկը հայտարարել է, որ ունի Ասպերգերի սինդրոմ

Ավելին 3 տարի առաջ - 13:33 09-05-2021

SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ունի Ասպերգերի համախտանիշ: Այս մասին նա հայտնել է NBC հեռուստաալիքի Saturday Night Live հաղորդմանը:

Շոուի՝ մայիսի 8-ի հաղորդմանը Մասկը հանդես էր գալիս որպես հաղորդավար: Twitter սոցիալական ցանցի ծրագրի էջում մի հատված է հրապարակվել:

«Ես իրականում հիմա պատմություն եմ կերտում որպես Ասպերգերի համախտանիշ ունեցող առաջին անձնավորությունը, որը պատիվ ունի հյուրընկալվել SNL-ին», - ասել է գործարարը իր բացման խոսքում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մասկը կփորձի իրեն Միացյալ նահանգներում երեկոյան հայտնի երաժշտական ​​և հումորային շոուի՝ Saturday Night Live-ի հաղորդավարի դերում:

Ասպերգերի սինդրոմը աուտիզմի սպեկտրի խանգարումներից մեկն է, որը բնութագրվում է հասարակության մեջ գտնվելու դժվարություններով և մտավոր զարգացման խանգարումներով: Նմանատիպ ախտորոշում է տրվել հանրահայտ շվեդ ակտիվիստ Գրետե Թունբերգին:

Ամենից շատ դիտված