Փարիզում սեպտեմբերի 27 -ին մեկնարկեց Նորաձևության շաբաթը: Միջոցառման պաշտոնական ժամանակացույցը ներառում է մոտ 100 ապրանքանիշերի շոուներ, որոնցից մեկ երրորդը տեղի կունենա «օֆլայն» ռեժիմում:
Հայտնի նորաձևության տները, ինչպիսիք են Dior-ը, Chanel-ը, Louis Vuitton-ը, Valentino-ն և Balenciaga-ն, կվերադառնան բեմահարթակ, միևնույն ժամանակ հաջողակ երիտասարդ դիզայներները, ինչպիսիք են հարավաֆրիկյան Thebe Magugu-ն և ֆրանսիական Marine Serre նորաձևության տունը, թվային շոուներ կանցկացնեն:
Նորաձևության շաբաթվա շրջանակներում նախատեսված ամենադիտարժան ցուցադրություններից է L'Oréal-ի ցուցադրությունը, որը տեղի կունենա Parvis des Droits de l'Homme-ում՝ Էյֆելյան աշտարակի դիմաց:
Սենայի կենտրոնում գտնվող կղզում լայնածավալ երաժշտական ներկայացում է ծրագրում նաև Balmain-ը:
Paris Fashion Week-ը կփակվի հոկտեմբերի 5-ին AZ Factory-ի կազմակերպած շքերթով՝ ի պատիվ նորաձևության դիզայներ Ալբերտ Էլբազի, որը կորոնավիրուսից մահացել էր անցյալ տարվա ապրիլին: