Օրերս հանրապետությունում մեկնարկել է Yerevan fashion week նորաձևության ցուցադրությունը։ Առաջին օրվա ցուցադրությունը կազմակերպվել էր հենց Հանրապետության հրապարակում։ Ներկայացված հագուստները Manuk Aleksanyan բրենդինն էին։
Ինչքան էլ նորաձևությամբ տարաված մեր հայրենակիցներն ու ինքը՝ դիզայները, ցուցադրվածը ներկայացնեն որպես անսպասելի և էպատաժային, այն նախ և առաջ ազգային արժեքների և մշակույթի արժեզրկման հերթական դրսևորում էր։
Ի թիվս այլ կերպարների՝ Հանրապետության հրապարակի հենց կետրոնով «քայլում էին» Անահիտ դիցուհին, կիսամերկ մի երիտասարդ, որն իր ուսերին էր կրում հայ գորգագործության մի յուրօրինակ նմուշ՝ քարշ տալով այն ողջ հրապարակով։
Հիշեցնենք, որ միջոցառման բացման արարողությունը անցկացվել է Բռնադատվածների հուշահամալիրի տարածքում։ Բազմաթիվ քաղաքացիներ վրդովված են, որ ցուցադրությունն անցկացվել է խորհրդային բռնազավթման տարիների միլիոնավոր զոհերի, աքսորվածների, բռնաճնշումների ենթարկվածների հիշատակի անարգմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։